«ՀայՌուսգազարդ»-ը՝ երեխաներին
3 սեպտեմբերի 2009, 15:00Նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ, չխախտելով ավանդույթը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հերթական նվիրատվությունը կազմակերպեց Հայաստանի մանկատներին: Երևանի, Գյումրու, Գավառի, Վանաձորի 6 մանկատներ և երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ մարզական գույք, համակարգիչ ու հեռուստացույց նվեր ստացան: Գեղեցիկ անակնկալը իր շարունակությունը կունենա նաև ԼՂՀ կրթաօջախներում ու մանկապարտեզներում:
Մանկատների հին մարզագույքը համալրվեց նորով. երեխաները տրամադրված են լավ մարզվելու, որպեսզի առողջ ու ամրակազմ լինեն:
Լինելով հանրապետության ամենախոշոր ընկերություններից մեկը «ՀայՌուսգազարդ»-ը գիտակցում է իր պատասխանատվությունը նպատակային սոցիալական ծրագրերի իրականացման գործում: Սկսած 2001 թվականից, Ընկերությունը սոցիալական աջակցության բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր է իրականացրել մշակույթի, կրթության, սպորտի բնագավառներում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36