ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 2009 թվականի ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է չորրորդ տեղը` ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 10,714,595.8 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները. ցանկի 34-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,237,573.0 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով, 260-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 181,982.4 հազար դրամ, 264-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 180,232.1 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 100-րդ տեղը՝ 448,758.2 հազար դրամ: Ֆինանսական տարվա սկզբից հունվար- սեպտեմբեր ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 970,000.0 հազար դրամ: Նշված ցուցակում «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբացեղնում է 25-րդ տեղը՝ 182,800.0 հազար դրամ, «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 41-րդ տեղը՝ 139,000.0 հազար դրամ, 103-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 57,650.0 հազար դրամ: Ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կացմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերության աշխատողների թիվը կազմում է 5845 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 25-րդ տեղը: Այստեղ աշխատում է 960 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 34-րդ տեղը՝ 767 մարդ, 130-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 255 մարդ, 301-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`132 մարդ, 386-րդ տեղում է «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն` 104 մարդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն