Նախորդ տարվա համեմատ նվազել են գազի ներկրման և սպառման ծավալները
2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21,2%-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1248.1 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1143.62 մլն խ.մ, ինչը 22,4%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում 2,4%-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 400.57 մլն խ.մ: Զգալիորեն նվազել են արդյունաբերության եւ էներգետիկայի բնագավառի իրացման ծավալները: Էներգետիկայի հատվածը իրացրել է 212.70 մլն խ.մ կամ 48,8 տոկոսով պակաս, քան նախորդ տարում: Նախորդ տարվա համեմատ արդյունաբերության հատվածը իրացրել է 180.42 մլն խ.մ կամ 36,4%-ով պակաս:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն