Նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանի համար գազի սակագինը 2010 թվականին կլինի 180 դոլար

Ներկայումս բանակցություններ են ընթանում «Գազպրոմ» ԲԲԸ-ի հետ Հայաստանի համար 2010 թվականին ռուսական գազի սակագնի վերաբերյալ եւ նախնական պայմանավորվածության համաձայն, գազի գինը 180 դոլար է լինելու», — տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Ըստ Կ.Կարապետյանի, 180 դոլարը տարածաշրջանում լավագույն գինն է: Բանակցությունները շարունակվում են եւ, հետեւելով շուկայի արձագանքներին, ընկերությունը մշակում է իր ստրատեգիան, ելնելով 180 դոլարից:
Ինչպես նշեց Կ.Կարապետյանը, «ՀայՌուսգազարդ»-ի 12-ամյա գոյության ընթացքում Հայաստանն ունեցել է էքսքլյուզիվ գազի գին, եւ այդ ընթացքում Հայաստանը պետք է նախապատրաստվեր եւ անցներ շուկայական հարաբերությունների: «Չի կարելի ապրանքը վաճառել ավելի էժան, քան այն գնում են ամբոջղ աշխարհում: Բայց նույնիսկ այս պարագայում 2010թ.-ին էլ նույն միտումը շարունակվելու է», — նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am