2009 թ.երրորդ եռամսյակում սպասարկվել է գազ սպառող բաժանորդների 94,4%-ը

15 հոկտեմբերի 2009, 12:00

Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով 2009 թ. տարեսկզբից «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը կատարել է 898 257 այցելություն, որից 352 269՝ Երեւանում:

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում փաստացի տեխնիկական սպասարկում է իրականացվել 281 194 բաժանորդի բնակարաններում կամ նախատեսվածի 94,4% մոտ: 32 188 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 246 261 ակտ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am