Ընթանում են 5-րդ էներգաբլոկի շինմոնտաժային աշխատանքները

Ֆինանսական ճգնաժամի պայմաններում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5»-ի շինարարության տնօրինությունը շարունակում է 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը:

Ծրագրի շրջանակում «Հրազդան-5»-ի տնօրինությունը շուրջ 109 պայմանագրեր ունի կնքած տեղական /49/ և արտասահմանյան /60/ կազմակերպությունների հետ` նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման և այլ աշխատանքներ կատարելու համար:

Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:


Կատարվում են շինմոնտաժային աշխատանքները բոլոր 37 օբյեկտներում, ուր ներգրավված են 800 մասնագետ: Սակայն աշխատանքների ծավալի կտրուկ աճի պայմաններում այդ քանակը բավարար չէ, եւ մեկ ամսվա ընթացքում կազմը կհամալրվի եւս 70 հոգով:


Արդեն ավարտվել է կայանի կաթսաագրեգատի վերակառուցման համար անհրաժեշտ նախագծային-կոնսրուկտորական փաստաթղթերի ձեւակերպումը եւ համաձայնեցրել է դրա առաքման տեխնիկական պայմանները:


Ներկայումս կատարվել են բոլոր պայմանագրային պարտավորությունները եւ «Հրազդան-5»-ի շինհրապարակ է առաքվել կաթսային սարքավորումներով բեռնված 96 վագոն եւ կատարվում են կաթսայի մոնտաժման աշխատանքները:


Պայմանագրերի համաձայն, աշխատանքներ են տարվում մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ բլոկի նախագծման եւ սարքավորումների առաքման ուղղությամբ, այդ թվում Ռուսաստանից, Ուկրաինայից, Անգլիայից, Ֆինլյանդիայից եւ ալն: Սարքավորումների մի մասն արդեն առաքվել է «Հրազդան-5» շինհրապարակ:

Մրցութային հիմունքներով ընտրված ֆրանսիական «Schneider Electric» ընկերության կողմից ավարտվել է էլեկտրատեխնիկական սարքավորումների առաքումը ամբողջ ծավալով:

Մրցութային կարգով շինմոնտաժային աշխատանքների հիմնական կապալառու ընտրված չինական «Ջերմաէներգաշինմոնտաժ» ընկերությունը կայան է առաքել նյութերով բեռնված 80 կոնտեյներ, մինչեւ տարեվերջ սպասվում է եւս 100:


Ժամանակացույցի համաձայն, ռուսական «Ջերմաէներգամոնտաժ» ընկերության շեֆ-ճարտարագետի գլխավորությամբ կայանում տարվում են շոգետուրբինի մոնտաժման աշխատանքները:


«Մենք կարծում ենք, որ ժամանակին կավարտենք ձմռան նախապատրաստական աշխատանքները եւ ջեռուցման պայմաններում, հիմնականում գլխավոր մասնաշենքում կկարողանանք շարունակել սարքավորումների մոնտաժումը», — նշել է «Հրազդան —5»-ի տնօրեն Կարեն Սարգսյանը: Այսօրվա դրությամբ աշխատանքները կատարվել են 70–75 տոկոսով:


Ընթացիկ տարվա մարտ ամսից շարունակվում է մասնագետների վերապատրաստումը Կիրիշյան ՊՇԷԿ-ում (ՌԴ), իսկ օգոստոս ամսից էլեկտրատեխնիկական արտադրամասի անձնակազմը վերապատրաստվում է Հրազդանի ՋԷԿ-ի գործող հատվածում:

Կայանի կաթսաագրեգատի վերակառուցման համար ներկրվում եւ մոնտաժվում է նորագույն, տեխնոլոգիապես բարդ և աննախադեպ տեխնիկական լուծումներ ունեցող սարքավորումներ, ինչը կառույցը դարձնում է եզակի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում:

Մասնագետների և գործընկերների գնահատմամբ «Հրազդան-5»-ի նախագիծը իր տեխնիկական պարամետրերով և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նախադեպը չունի համաշխարհային էներգետիկայում:


«Վերազինումներից հետո մենք կունենանք Հարավային Կովկասում խոշորագույն էներգաբլոկ՝ տեղադրված 480 ՄՎտ հզորությամբ, որը կունենա բավական բարձր տնտեսական արդյունավետություն, այսինքն վառելիքի տեսակարար ծախսը 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրության կլինի նվազագույնը: Դա է վերակառուցման իմաստը», — ասաց Կ.Սարգսյանը: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը ժամանակին ավարտին հասցնելու համար ֆինանսական միջոցներ ներգրավվելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել էր ՀՀ կառավարությանը վարկ ստանալու համար, որի Կառավարությունը արձագանքեց շատ արագ`ս.թ. հոկտեմբեր ամսին որոշում ընդունելով տրամադրել կարճաժամկետ բյուջետային վարկ: Ընկերությունը շահագրգռված է մոտակա 2–3 ամսում արագ մարել կառավարության կողմից տրված վարկը:

2006–2009թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 376 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով: 2009թ. հուվար- սեպտեմբեր ամիսներին ծրագրում ներդրվել է 24 մլրդ դրամ: Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ` երկարաժամկետ վարկեր ստանալու ուղղությամբ:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ.-ին, որի գործարկումից հետո «ՀայՌուսգազարդ»-ը ծրագրում է զբաղվել էլեկտրաէներգիայի արտահանմամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am