Վերականգնվել է հանրապետության գազամատակարարումը

7 հոկտեմբերի 2009, 09:00

Հոկտեմբերի 6-ի երեկոյան՝ ժամը 21:10-ին վերականգնվեց Հայաստան բնական գազի մատակարարումը, որը հոկտեմբերի 1-ից դադարեցվել էր Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքների կապակցությամբ: Ներկայում գազը ներկրվում է հանրապետություն ամբողջ ծավալով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am