Գազասպառման անվտանգության համակարգերի ներդրումը շարունակվում է

7 հոկտեմբերի 2009, 15:00

ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել է 19 565 ազդանշանային սարք եվ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր): Հոկտեմբերի 6-ի դրությամբ բնակարանների գազասպառման համակարգերում արդեն տեղադրված է 200 470 անվտանգության սարք` հաստատված ժամանակացույցով նախատեսված 192 000-ի դիմաց:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am