Հայաստանի գազամատակարարումը կվերականգնվի առաջիկա ժամերին

Հոկտեմբերի 6-ի առավոտյան ավարտվեցին Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ, վերանորոգման եւ փորձարկման աշխատանքները եւ ժամը 15:45 Ռուսաստանից գազը մուտք գործեց Վրաստան: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչությունից հայտնեցին, որ 2–3 ժամից կվերականգնվի նաեւ Հայաստան բնական գազի մատակարարումը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am