Կառավարությունը 40 մլն դոլարի վարկ տրամադրեց «ՀայՌուսգազարդ»-ին

2 հոկտեմբերի 2009, 14:00

Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում գործադիրը որոշում է ընդունել 2009թ. չորրորդ եռամսյակում ՀՀ պետական բյուջեից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ` վեց ամիս ժամկետով, տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով։ Խնդրի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Հայռուսգազարդը» հաջողությամբ է կատարում իր ներդրումային ծրագիրը, եւ այս վարկը կարագացնի այդ գործընթացը։ Որոշումն ունի հակաճգնաժամային բովանդակություն, վարկը տրամադրվում է կարճ ժամկետով, ունի վարկային պարտավորության ապահովման հուսալի միջոց։

ՀՀ վարչապետը նշեց, որ «Հայռուսգազարդ»-ին վարկի տրամադրման նպատակն է «խթանել, որպեսզի այդ ընկերության ծրագրերն ավելի արագ ընթացքով իրականանան, եւ, բնականաբար, դա իր դրական ազդեցությունը կթողնի եւ 2009թ., եւ 2010թ. ներդրումային ծրագրերի ծավալների, ինչպես նաեւ ՀՆԱ-ի ցուցանիշների վրա»:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am