Գազաէներգետիկ ծրագրերում արդեն ներդրվել է շուրջ 26.8 մլրդ դրամ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետևողականորեն շարունակում է ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, մասնավորապես «Իրան-Հայաստան» գազատարի գործարկմամբ պայմանավորված գազափոխադրման համակարգի ընդլայնման և «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ» համալիրի արդիականացման եւ շինարարության ավարտի ուղղությամբ:
2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում այս ծրագրերի ուղղությամբ իրականացված ներդրումները կազմել են շուրջ 26.8 մրդ դրամ: 2006թ.-ից մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ գազաէներգետիկ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված ընդհանուր ներդրումները կազմում են 541.1 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, Գազային համալիրի վերականգնման եւ զարգացման ծրագրի իրականացման համար 2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում Ընկերության կողմից ներդրումները կազմել են շուրջ 10.3 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում»ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն