«ՀայՌուսգազարդ»-ը` առաջին խոշոր հարկատու

29 հունվարի 2010, 00:00

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողից հրապարակված 2009թ. ֆինանսական տարվա տվյալներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 18,414, 360.9 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները. ցանկի 34-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,763,460.7 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով, 269-րդ տեղում «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 251,679.9 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 108-րդ տեղը՝ 591,836.5 հազար դրամ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և ցանկում տեղ գտած միայն նշված դուստր ընկերությունների կողմից վճարված հարկերի համախմբված ընդհանուր գումարը կազմում է 20,429,501.5 հազար դրամ:
Ֆինանսական տարվա սկզբից 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 1,504,161.8 հազար դրամ: Նշված ցուցակում «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբացեղնում է 26-րդ տեղը՝ 247,889.7 հազար դրամ, «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 39-րդ տեղը՝ 186,000.0 հազար դրամ, 104-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 75,620.0 հազար դրամ:
Ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերության աշխատողների թիվը կազմում է 5858 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 25-րդ տեղը: Այստեղ աշխատում է 967 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 33-րդ տեղը՝ 772 մարդ, 131-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 258 մարդ, 307-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`132 մարդ, 397-րդ տեղում է «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն` 103 մարդ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button