2009 թվականին սպասարկվել է գազասպառող բաժանորդների 101,9%-ը

27 հունվարի 2010, 00:00

2009 թվականի ընթացքում հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկում է իրականացվել 593894 բաժանորդի մոտ` 2008թ.-ի 570683 դիմաց: Նշված ժամանակաշրջանում կատարվել է 1209303 այց՝ կամ ծրագրավորվածի 101,9 տոկոսը:

31708 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 323027 ակտ:


Հիշեցնենք, որ 2010թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 596353 բաժանորդ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button