Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդի» Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

Հունիսի 30-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որին նախորդել է Ընկերության Վարչության հերթական նիստը:

Վարչության նիստի ընթացքում ներկայացվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010թ.առաջին եռամսյակի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները:

Ժողովը դիտարկել է Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2009թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ եւ հաստատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2009թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:
Քննարկվել են նաեւ մի շարք այլ օրակարգային հարցեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am