Նոյեմբերի 24-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերության կողմից հայտնաբերվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում ճնշման անկում, ինչի հետևանքով նվազել է ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները՝ օրական մոտ 1,5 մլն. խ.մ չափաքանակով:
Ըստ վրացի գործընկերների, նոյեմբերի 29-ին կտրամադրվի տեղեկատվություն ՀՀ գազամատակարարումն ամբողջապես վերականգնելու վերաբերյալ: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն