Տաս ամիսներին ստուգաչափման է ենթարկվել 80 198

25 նոյեմբերի 2010, 10:00

2010թ. 10 ամիսների ընթացքում ստուգաչափման է ենթարկվել 80198 կենցաղային գազահաշվիչ, որից թվով 2210 հաշվիչների վերաբերյալ մասնագիտացված լաբորատորիաների կողմից տրվել է «Արտաքին միջամտություն» եզրակացություն:

Չափագիտության ազգային մարմնի կողմից ընդունված կարգի համաձայն, բնական գազի կենցաղային հաշվիչների պլանային ստուգաչափումը կատարվում է 5 տարին մեկ պարբերականությամբ։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգում շահագործման մեջ գտնվող ստուգաչափման ենթակա բնական գազի կենցաղային հաշվիչների ստուգաչափումը իրականացնում է ՀՀ տարածքում առկա վերանորոգման ու ստուգաչափման մասնագիտացված և հավատարմագրված համապատասխան լաբորատորիաներով հագեցված «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ում, «Հայկազմգազ» ՄՁ ՓԲԸ և «Գազ Սյուզան» ՍՊԸ-ում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am