Տասն ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12 138-ով

9 նոյեմբերի 2010, 11:00

2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 608 491 բաժանորդ:

Ընթացիկ տարվա տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12 138-ով, այդ թվում 2393-ը՝ հոկտեմբեր ամսին, որը տարվա ամիսների արդյունքներով հանդիսանում է ամենաբարձր ամսեկան ցուցանիշը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am