Նվազել են Հայաստան մատակարարվող գազի ծավալները

29 նոյեմբերի 2010, 10:00

Նոյեմբերի 24-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերության կողմից հայտնաբերվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում ճնշման անկում, ինչի հետևանքով նվազել է ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները՝ օրական մոտ 1,5 մլն. խ.մ չափաքանակով:

Ըստ վրացի գործընկերների, նոյեմբերի 29-ին կտրամադրվի տեղեկատվություն ՀՀ գազամատակարարումն ամբողջապես վերականգնելու վերաբերյալ:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am