Ավելի քան 300 ընտանիք գազի վառարաններ նվեր ստացան
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ընկերության համատեղ ակցիայի շրջանակում մայրաքաղաքի ավելի քան 300 կարիքավոր ու ազատամարտիկների ընտանիքներ որպես ամանորյա նվեր գազի վառարաններ ստացան։
«Երևանգազ» մասնաճյուղի տնօրեն Գառնիկ Մովսիսյանի խոսքով, ակցիան նպատակ ունի ամանորի շեմին թեթևացնել կարիքավոր ընտանիքների հոգսերը ու ջերմացնել նրանց բնակարանները: «Երևանգազ»-ի տնօրենը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց ընդառաջել վառարանների տեղադրման և նախագծային աշխատանքներին:Վառարանները բաժանվել են մայրաքաղաքի վարչական շրջանների` թաղապետարանների կողմից տրված ցուցակների համաձայն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ
- Վ.Հարությունյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին
- Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
- Երկարաձգվեց բնական գազի ներկրման լիցենզիան
- Վարդան Հարությունյանը՝ «ՀայՌուսգազարդի» Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար