Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնական օրերին «ՀայՌոագազարդ» ՓԲԸ գազատրանսպորտային և գազաբաշխիչ համակարգերում կայուն ռեժիմների ապահովման, հանրապետության բնակչությանը եւ գազասպառողներին անվտանգ ու անխափան գազամատակարարման նպատակով ընկերության Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վ.Հարությունյանը հրաման է ստորագրել 2010թ. դեկտեմբերի 31-ի ժամը 09:00-ից մինչև 2011թ. հունվարի 7-ը ժամը 09:00-ն «ՀայՌոագազարդ» ՓԲԸ վարչական ապարատում շուրջօրյա հերթապահություն սահմանելու մասին:
Շուրջօրյա խստացված ռեժիմով կաշխատի նաեւ «1–04» վթարա-կարգավարական ծառայությունը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ
- Ավելի քան 300 ընտանիք գազի վառարաններ նվեր ստացան
- Վ.Հարությունյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին
- Երկարաձգվեց բնական գազի ներկրման լիցենզիան
- Վարդան Հարությունյանը՝ «ՀայՌուսգազարդի» Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար