Վարդան Հարությունյանը՝ «ՀայՌուսգազարդի» Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

21 դեկտեմբերի 2010, 12:00

Ծառայողական գործուղման մեջ Երևանում գտնվող Ընկերության վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ աշխատակազմին ներկայացրեց Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով Վարդան Հարությունյանին:

Անատոլի Պոդմիշալսկին «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ աշխատակազմին ներկայացնում է Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Հարությունյանին

Անատոլի Պոդմիշալսկին «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ աշխատակազմին ներկայացնում է Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Հարությունյանին

Նրա խոսքով, «ՀայՌուսգազարդ»-ը, իբրև կադրերի դարբնոց, աճեցրել է քաղաքապետի, որը երեկ երդմնակալությունից հետո անցել է իր ուղղակի պարտականություններին: «Մենք շատ շնորհակալ ենք կոլեկտիվից, շատ շնորհակալ ենք Կարեն Կարապետյանից, որը իր ղեկավարման տարիներին այսպիսի արդյունավետ ընկերություն է ստեղծել: „ՀայՌուսգազարդ“-ի կոլեկտիվը վերջին տարիներին շատ արդյունավետ, շատ օրինակելի աշխատանք է ցույց տվել: Գազի ոլորտը համարվում է առաջատարներից մեկը հանրապետությունում և ամենախոշոր հարկատուն է»:

Ա. Պոդմիշալսկին նշեց, որ «այսօր իր առաքելությունն է տեղեկացնել, որ ստորագրված է հրաման` „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի գործառույթները ժամանակավորապես Վարդան Ռուբենի Հարությունյանին հանձնարարելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում ենք նրան»:


Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրությամբ, Տնօրենների խորհրդի և Վարչության կանոնակարգերով, ծառայողական գործուղման մեջ Երևանում գտնվող Ընկերության Վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին ս.թ. դեկտեմբերի 20-ից ժամանակավորապես ստանձնել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի պարտականություննները` մինչ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Վարչության նախագահի-

Գլխավոր տնօրենի ընտրությունը: Միաժամանակ իր բացակայության ընթացքում Ընկերության միանձնյա գործադիր մարմնի` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի պարտականությունների իրականացումը հանձնարարված է Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով Վարդան Հարությունյանին:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button