Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնական օրերին «ՀայՌոագազարդ» ՓԲԸ գազատրանսպորտային և գազաբաշխիչ համակարգերում կայուն ռեժիմների ապահովման, հանրապետության բնակչությանը եւ գազասպառողներին անվտանգ ու անխափան գազամատակարարման նպատակով ընկերության Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վ.Հարությունյանը հրաման է ստորագրել 2010թ. դեկտեմբերի 31-ի ժամը 09:00-ից մինչև 2011թ. հունվարի 7-ը ժամը 09:00-ն «ՀայՌոագազարդ» ՓԲԸ վարչական ապարատում շուրջօրյա հերթապահություն սահմանելու մասին:
Շուրջօրյա խստացված ռեժիմով կաշխատի նաեւ «1–04» վթարա-կարգավարական ծառայությունը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն