Ամբողջապես վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը
Դեկտեմբերի 6-ին ժամը 12:00-ին վերականգնվել է ՀՀ գազամատակարարումը ամբողջական ծավալով, որը օրական կազմում է 5,5–6 մլն խոր.մ գազ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում հայտնաբերված վթարի վերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները նվազել էին մինչեւ 4 մլն խ.մ:
Չնայած մատակարարվող գազի ծավալների նվազմանը հանրապետության սպառողական շուկայում որեւէ փոփոխություն չի արձանագրվել, անխափան գազամատակարարումը ապահովվել է ներքին պահուստների հաշվին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36