Ամբողջապես վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

6 դեկտեմբերի 2010, 12:00

Դեկտեմբերի 6-ին ժամը 12:00-ին վերականգնվել է ՀՀ գազամատակարարումը ամբողջական ծավալով, որը օրական կազմում է 5,5–6 մլն խոր.մ գազ:Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում հայտնաբերված վթարի վերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները նվազել էին մինչեւ 4 մլն խ.մ:

Չնայած մատակարարվող գազի ծավալների նվազմանը հանրապետության սպառողական շուկայում որեւէ փոփոխություն չի արձանագրվել, անխափան գազամատակարարումը ապահովվել է ներքին պահուստների հաշվին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am