«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ աշխատակիցներին ներկայացվել է երկարաժամկետ խրախուսման ծրագիրը

9 դեկտեմբերի 2010, 15:00

Դեկտեմբերի 9-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Ընկերության աշխատակիցներին ներկայացվել է Երկարաժամկետ խրախուսման ավտոմատացված ծրագիրը, որը մշակվել է ռուսաստանյան «Ալեմար» կորպորացիայի հետ համատեղ:

Ընկերության աշխատակիցներին ներկայացվում է Երկարաժամկետ խրախուսման ավտոմատացված ծրագիրը

Ընկերության աշխատակիցներին ներկայացվում է Երկարաժամկետ խրախուսման ավտոմատացված ծրագիրը

Ծրագրի մշակման աշխատանքները մեկնարկել էին 2009 թվականի վերջին: Ներկայում Երկարաժամկետ խրախուսման ծրագիրն արդեն ներդրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում և գտնվում է փորձարկումների փուլում: Փորձարկումների և տեխնիկական բոլոր հարցերի կարգավորումից հետո ավտոմատացված ծրագիրը կսկսի լիարժեք գործել Ընկերության համակարգում:

Աշխատակիցների խրախուսումը կատարվելու է ինչպես ղեկավարների սուբյեկտիվ որոշման հիման վրա՝ հիմնվելով համակարգչային ծրագրի արդյունքների վրա, այնպես էլ ավտոմատ կերպով, մուտքագրելով պարգևատրման բյուջեի չափը, իսկ ծրագիրը համապատասխանաբար կբաշխվի ստորաբաժանումների միջև: Երկու դեպքում էլ պարգևատրման հիմքում լինելու է արդարության սկզբունքը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am