Աշխատանքային այց ԼՂՀ

13 դեկտեմբերի 2010, 17:00

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը ԼՂՀ կատարած այցի ընթացքում դեկտեմբերի 11-ին հանդիպում են ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների միջև համագործակցությանը և համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button