«ՀայՌուսգազարդին» թույլատրեցին օգտվել «ժամանակավոր ներմուծում» ռեժիմից

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 16-ին կայացած նիստում երկարաձգել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ 2006թ. ստորագրված համաձայնագրով ապրանքների ներմուծումը «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով։

Ապրանքների ներմուծումն իրականացնում է «Հայռուսգազարդը»՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի եւ արդիականացման ծրագրի շրջանակներում։
Սույն որոշման անհրաժեշտությունը բխում է շինմոնտաժային աշխատանքները դեկտեմբերին ավարտին հասցնելու նպատակից։ Ավելի վաղ Հայաստան են ներմուծվել գազային տուրբինի սարքավորումների անվտանգ տեղափոխման եւ տեղադրման մետաղական կառուցվածքների պարագաների լրակազմերը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am