Կարեն Կարապետյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ

20 դեկտեմբերի 2010, 00:00

Դեկտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու նիստում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն ընտրվեց Երևանի նոր` 53-րդ քաղաքապետ:

Ավելի ուշ Կարեն Կարապետյանը հանդիպեց «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակազմի հետ:

Կարեն Կարապետյանի հանդիպումը  «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակազմի հետ

Կարեն Կարապետյանի հանդիպումը «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակազմի հետ

Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, Կարեն Կարապետյանը նշեց, որ Ընկերությունում հավաքված է պրոֆեսիոնալների ուժեղ թիմ, որն ունակ է շարունակել ձեռնարկած մասշտաբային ծրագրերը և կյանքի կոչել նոր, ավելի համարձակ նախագծեր:
«Ես վստահ եմ, որ „ՀայՌուսգազարդ“-ը այն կազմակերպություններից է, ուր ղեկավարի փոփոխությունը հեղափոխություն չի առաջացնի և ես կողջունեմ ընկերության կողմից արձանագրած յուրաքանչյուր հաջողություն», — նշեց նա:
Շնորհավորում ենք Կարեն Կարապետյանին և մաղթում հաջողություններ նոր աշխատանքում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

13 դեկտեմբերի 2010

Աշխատանքային այց ԼՂՀ