Վարդան Հարությունյանը՝ «ՀայՌուսգազարդի» Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Ծառայողական գործուղման մեջ Երևանում գտնվող Ընկերության վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ աշխատակազմին ներկայացրեց Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով Վարդան Հարությունյանին:
Նրա խոսքով, «ՀայՌուսգազարդ»-ը, իբրև կադրերի դարբնոց, աճեցրել է քաղաքապետի, որը երեկ երդմնակալությունից հետո անցել է իր ուղղակի պարտականություններին: «Մենք շատ շնորհակալ ենք կոլեկտիվից, շատ շնորհակալ ենք Կարեն Կարապետյանից, որը իր ղեկավարման տարիներին այսպիսի արդյունավետ ընկերություն է ստեղծել: „ՀայՌուսգազարդ“-ի կոլեկտիվը վերջին տարիներին շատ արդյունավետ, շատ օրինակելի աշխատանք է ցույց տվել: Գազի ոլորտը համարվում է առաջատարներից մեկը հանրապետությունում և ամենախոշոր հարկատուն է»:
Ա. Պոդմիշալսկին նշեց, որ «այսօր իր առաքելությունն է տեղեկացնել, որ ստորագրված է հրաման` „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի գործառույթները ժամանակավորապես Վարդան Ռուբենի Հարությունյանին հանձնարարելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում ենք նրան»:
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրությամբ, Տնօրենների խորհրդի և Վարչության կանոնակարգերով, ծառայողական գործուղման մեջ Երևանում գտնվող Ընկերության Վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին ս.թ. դեկտեմբերի 20-ից ժամանակավորապես ստանձնել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի պարտականությունները` մինչ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Վարչության նախագահի-Գլխավոր տնօրենի ընտրությունը: Միաժամանակ իր բացակայության ընթացքում Ընկերության միանձնյա գործադիր մարմնի` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի պարտականությունների իրականացումը հանձնարարված է Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով Վարդան Հարությունյանին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36