«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Ընկերության Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վարդան Հարությունյանի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղերի տնօրենների հետ քննարկվել են համակարգում գազաբաշխիչ ցանցի շահագործման եւ բնական գազի կորուստների սակագնային ցուցանիշները չգերազանցելու հարցերը, ինչպես նաեւ գազահաշվիչների պլանային ստուգաչափման, անվտանգության ազդանշանային սարքերի տեղադրման արդյունքները եւ այլն:
Ուշադրություն է հրավիրվել բնական գազի եւ ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման դիմաց գումարների հավաքագրման արդյունքներին, որոնք ապահովել են գանձման բարձր ցուցանիշ: Մասնավորապես, 2010 թ. ընթացքում իրացված բնական գազի դիմաց գումարների հավաքագրումը կատարվել է 100% բնակչության մասով եւ 103,3%՝ արդյունաբերության մասով: Գազասպառման ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման դիմաց 2010 թ. ընթացքում գումարների գանձման առաջադրանքը կատարվել է շուրջ 100%-ով։ Վ. Հարությունյանը 2011 թ. հայտարարել է «Շահագործման որակի բարձրացման տարի» եւ հանձնարարեց ձեռնարկել համապատասխան միջոցառումներ համակարգում շահագործման առանձին բաղթողումները վերացնելու նպատակով։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն