Վարդան Հարությունյան՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն
Հունվարի 26-ին տեղի ունեցած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել ու հաստատվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել Վարդան Ռուբենի Հարությունյանին նշանակել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն, իսկ Անատոլի Արկադի Պոդմիշալսկիին ՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ:Հաստատվել է նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության կազմը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36