2010 թվականին սպասարկվել է գազասպառող բաժանորդների 95,7%-ը
Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-ի-ջի սերվիս» ընկերությունը 2010 թվականի ընթացքում կատարել է1 530 410 ստուգայց՝ 2009թ.-ի 1 209 303-ի դիմաց: Պլանային ստուգայցերը կատարվում են տարին երկու անգամ:
Նշված ժամանակահատվածում փաստացի սպասարկել է 1 148 146 բաժանորդ՝ կամ նախատեսվածի 95,7 տոկոսը:
31763 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 122,663 ակտ:
Հիշեցնենք, որ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 612 891 բաժանորդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36