2011 թվականին կթողարկվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը

10 հունվարի 2011, 00:00

Այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հարությունյանը Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարեց ամփոփել 2010թ. կատարված աշխատանքները և հաշվետվություններ պատրաստել դրանց վերաբերյալ, մասնավորապես ֆինանսատնտեսական ցուցանիշների, գազաֆիկացման, ազդանշանային սարքավորումների տեղադրման և այլ ծրագրերի ուղղությամբ:

Հանձնարարվեց նաև ներկայացնել 2011 թ. ծրագրերը և համապատասխան քննարկումներ կազմակերպել նախատեսվող նախագծերի շուրջ:
Հատուկ ուշադրություն հրավիրվեց ֆինանսական կարգապահության և ծախսերի օպտիմալացման հարցերին, ինչպես նաև կորուստների նվազեցման ուղղությամբ տարվող միջոցառումներին:
Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ 2011 թ. Ընկերության համար առանձնանալու է հատկապես Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտով: Բլոկի թողարկումը նախատեսվում է առաջին եռամսյակում, ինչն արդեն փաստում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մասին: Այս մասշտաբային ներդրումային ծրագիրը լիարժեք դարձնելու և ռազմավարական նպատակին ծառայեցնելու համար, Վ. Հարությունյանը կարևորեց հենց այսօրվանից ուսումնասիրել էլեկտաէներգիայի արտահանման շուկաների հարցը:

Անդրադառնալով կարգապահական խնդիրներին, Վ. Հարությունյանը նշեց, որ ընթացիկ տարում համալիր աշխատանքներ պետք է տարվեն սպասարկաման որակի բարձրացման ուղղությամբ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button