«Հրազդան-5»-ի աշխատանքները գրեթե ավարտված են
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն աշխատանքային այց է կատարել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ: Նա շրջել է «Հրազդան-5»-ի շինհրապարակում, այցելել է կաթսատուրբինային ու քիմիական արտադրամասեր և էներգաբլոկի կառավարման ավտոմատացված կենտրոն, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
«Հրազդան-5»-ի վերակառուցման համար օգտագործվում են տեխնոլոգիապես բարդ սարքավորումներ, ներդրվել են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը կառույցը դարձնում է յուրահատուկ: Ընդ որում, այդ աննախադեպ տեխնիկական լուծումները կիրառվել են հնացած էներգաբլոկն արդիականացնելու համար: Քանի որ «ՀայՌուսգազարդ»-ն առաջինն է, որ ներդրել է նման ժամանակակից տեխլոլոգիաներ, ապա Ընկերությունը պատրաստվում է դիմել համապատասխան մարմնին` տեխնոլոգիական լուծումները պատենտավորելու համար:
Էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 ՄՎտ-ի և շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները հարևան երկրներ:
2008–2010թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 443 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:
Մասնագետների և գործընկերների գնահատմամբ, «Հրազդան-5»-ի վերակառուցման համար օգտագործվող նորագույն, տեխնոլոգիապես բարդ սարքավորումները, ներդրվող ժամանակակից տեխնոլոգիաները, աննախադեպ տեխնիկական լուծումները կառույցը դարձնում են եզակի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև աշխարհում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)