«ՀայՌուսգազարդ»-ում տեղի ունեցավ բնական գազի գնագոյացման քաղաքականությանը նվիրված սեմինար
Ապրիլի 11-13-ը «Աջակցություն Էներգետիկ շուկայի ինտեգրմանը եւ կայուն էներգետիկային ԱՊՀ երկրներում» /SEMISE/ ծրագրի շրջանակում INOGATE ծրագրի փորձագետների կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կազմակերպվել էր սեմինար «Գազի ոլորտում գնագոյացման քաղաքականությանը եւ սակագների սահմանման մոտեցումները» թեմայով: Սեմինարին մասնակցում էին ընկերության աշխատակիցները եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները: Փորձագետները ներկայացրել են Եվրոպական Միությունում բնական գազի շուկայի վերակազմավորման եւ ազատականացման մոտեցումները, ինչպես նաեւ եվրոպական երկրների փորձը տարբերակված սակագների սահմանման հարցում, որոնք ապահովում են գազային ընկերության արդյունավետ գործունեությունը եւ բնակչության անապահով խավերի որոշակի սոցիալական պաշտպանվածությունը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն