Առաջին եռամսյակում 6,7 տոկոսով ավելացել են ներկրված գազի ծավալները

ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2011 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ավելացել են 6,7%-ով՝ կազմելով 532.1 մլն խ.մ:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 486.8 մլն խ.մ, ինչը 5,1 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Ընթացիկ տարվա առաջին եռամսակում նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով շուրջ 221.8 մլն խ.մ, ինչը 3,6%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 7,7%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 70.3 մլն խ.մ, 19,1%-ով ավելացել է սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 89.3 մլն խ.մ:
Նույն ժամակահատվածում նվազել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 39.1 մլն խ.մ, ինչը 48%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: 20,5%-ով նվազել են նաեւ Էներգետիկայի բնագավառում իրացված գազի ծավալները՝ կազմելով 66.1 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am