«Հրազդան-5»-ում շահագործման է հանձնված ժամանակակից բաց բաշխիչ սարքավորում
Շին-մոնտաժային աշխատանքների և փորձարկումների հաջող ավարտից հետո մայիսի 19-ին շահագործման է հանձնվել «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի 220կՎ լարման բաց բաշխիչ սարքավորումը (ԲԲՍ), ինչի արդյունքում էականորեն բարձրացել է Հրազդանի էներգետիկ հանգույցի և ընդհանուր առմամբ հանրապետության էներգահամակարգի համակարգաստեղծ ցանցի ճկունությունը և հուսալիությունը:
ԲԲՍ-ում տեղադրված են ամենաժամանակակից կոմունիկացիոն և կառավարող սարքավորումները, այդ թվում` 8 էլեգազային անջատիչ և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի թվային սարքվածքներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն