2011 թվականի առաջին եռամսյակում սպասարկվել է գազասպառող բաժանորդների 91,1%-ը

Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը 2011 թվականի առաջին եռամսյակում փաստացի սպասարկել է 282 085 բաժանորդ՝ նախատեսված 309 701-ի դիմաց կամ սպասարկված բաժանորդների 91,1%-ը:

36 126 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Այցերի ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 97 138 ակտ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am