«ՀայՌուսգազարդ»-ը՝ հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն է
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 7,355,503 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 17-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 797,197 հազար դրամ եւ 566-րդ տեղում ՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 29,022 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 91-րդ տեղը՝ 184,045 հազար դրամ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և միայն ցանկում տեղ գտած դուստր ընկերությունների կողմից վճարված հարկերի համախմբված ընդհանուր գումարը կազմում է 8,181,722 հազար դրամ, ինչը փաստում է, որ «ՀայՌուսգազարդ» համակարգը հանրապետության ամենախոշոր և առաջին հարկատուն է:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «ՀայՌուսգազարդ»-ը ներկայացրեց մաքուր զարգացման մեխանիզմի ծրագիրը
- «Հրազդան-5»-ում շահագործման է հանձնված ժամանակակից բաց բաշխիչ սարքավորում
- Ապրիլի 1-ից սպառած գազի դիմաց նվազեցված սակագնից օգտվել է 49 286 բաժանորդ
- Տեղադրված է 545 895 անվտանգության սարք
- 2011 թ. առաջին չորս ամիսներին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 2723-ով