2011 թվականի առաջին եռամսյակում ստացվել է 10 497 հայտ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի «1–04» վթարա-կարգավարական ծառայությունների կողմից գրանցված տվյալների համաձայն, 2011թ. առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ ստացվել է 10 497 հայտ, որից 9030-ը առնչվել Է գազասպառման ներտնային համակարգին, 1190-ը՝ գազատարների, 277-ը՝ գազակարգավորիչ կայանների հետ կապված խնդիրներին: Գրանցված կանչերից 448-ը եղել է կեղծ:
Նշված ժամանակահատվածում հանրապետության գազասպառման ներտնային համակարգում գրանցված կանչերից 1909-ը վերաբերվել է ազդանշանային համակարգի գործարկմանը,, 4940-ը՝ գազի արտահոսքին, 1611-ը եղել են այլ բնույթի կանչեր:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «ՀայՌուսգազարդ»-ը ներկայացրեց մաքուր զարգացման մեխանիզմի ծրագիրը
- «Հրազդան-5»-ում շահագործման է հանձնված ժամանակակից բաց բաշխիչ սարքավորում
- Ապրիլի 1-ից սպառած գազի դիմաց նվազեցված սակագնից օգտվել է 49 286 բաժանորդ
- Տեղադրված է 545 895 անվտանգության սարք
- 2011 թ. առաջին չորս ամիսներին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 2723-ով