ՀԾԿՀ-ի համաձայնեցման է ներկայացվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2011–2013թթ. ներդրումային ծրագիրը
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել իր 2011–2013թթ. լրամշակված ներդրումային ծրագիրը:
2011–2013թթ. Ներդրումային Ծրագրով նախատեսվում է իրականացնել 14 862,7 մլն դրամի ընդհանուր ներդրումներ, որից 2011 թվականին` 8 491,0 մլն դրամ:Ներդրումները կիրականացվեն հետևյալ ուղղություններով.
—գազափոխադրման համակարգում Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցման և ընդլայնման համար՝ 1 227,6 մլն դրամ, որից 519,6 մլն դրամը 2011 թվականին,
—գազափոխադրման համակարգի վերակառուցման համար՝ 4 836,6 մլն դրամ, որից 2 745,1 մլն դրամը 2011 թվականին, —գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները՝ 429,1 մլն դրամ, որից 77,5 մլն դրամը 2011 թվականին,
—գազաբաշխման համակարգի ընդլայնման համար ՝ 1 026,3 մլն դրամ, որից 681,3 մլն դրամը 2011 թվականին,
—գազաբաշխման համակարգի վերակառուցման համար՝ 2 957.5 մլն դրամ, որից 1 084,4 մլն դրամը 2011 թվականին,
—գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները՝ 4 385,6 մլն դրամ, որից 3 383,1 մլն դրամը 2011 թվականին,
—ազդանշանային սարքերի ինքնաշխատ վթարային կափույրների տեղակայման համար ՝ 3 285,0 մլն դրամ, որից 3 000,0 մլն դրամը 2011 թվականին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն