«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ հաշվապահի հաստիքի համար:
Պարտականություններ` —վարել կազմակերպության հաշվապահությունը (ներառյալ` ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների հաշվառում, բանկային գործարքներ) —հաշվարկել և ներկայացնել հաշվետվություններ` ՀՀ օրենսդրության համապատասխան. —պատրաստել և ներկայացնել պարբերական ֆինանսական հաշվետվություններ ու առնչվող այլ փաստաթղթեր —պատրաստել ներքին վերահսկողության և արտաքին աուդիտի համար անհրաժեշտ փաստաթղթերը. —կատարել այլ համապատասխան պարտականություններ` ղեկավարության հանձնարարությամբ:
Պահանջվող որակավորում` —բարձրագույն կրթություն կամ համապատասխան վերապատրաստում հաշվապահության կամ ֆինանսների ոլորտներում. —Հայաստանի համապատասխան օրենսդրության գերազանց իմացություն. —առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ որպես, նախընտրելի է` ծառայության ոլորտի կազմակերպություններում. —աշխատանքը պլանավորելու ու կազմակերպելու, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցություն ապահովելու կարողություն. —որպես թիմի անդամ աշխատելու ունակություն` ժամանակային սահմանափակումների ու ծանրաբեռնվածության պայմաններում. —համակարգչային ծրագրերի օգտագործման հմտություններ (MS Word, Excel, Internet) և Հայկական հաշվապահական 4.0 ծրագրերի իմացություն:
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել համապատասխան դիմում և իրենց ամփոփ կենսագրականը` unanyan@armrusgasprom.am մինչև ս.թ. հունիսի 20-ի աշխատանքային օրվա վերջը:
Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն