Հայտարարություն թափուր աշխատատեղի մասին
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ հաշվապահի հաստիքի համար:
Պարտականություններ`
—վարել կազմակերպության հաշվապահությունը (ներառյալ` ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների հաշվառում, բանկային գործարքներ)
—հաշվարկել և ներկայացնել հաշվետվություններ` ՀՀ օրենսդրության համապատասխան.
—պատրաստել և ներկայացնել պարբերական ֆինանսական հաշվետվություններ ու առնչվող այլ փաստաթղթեր
—պատրաստել ներքին վերահսկողության և արտաքին աուդիտի համար անհրաժեշտ փաստաթղթերը.
—կատարել այլ համապատասխան պարտականություններ` ղեկավարության հանձնարարությամբ:
Պահանջվող որակավորում`
—բարձրագույն կրթություն կամ համապատասխան վերապատրաստում հաշվապահության կամ ֆինանսների ոլորտներում.
—Հայաստանի համապատասխան օրենսդրության գերազանց իմացություն.
—առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ որպես, նախընտրելի է` ծառայության ոլորտի կազմակերպություններում.
—աշխատանքը պլանավորելու ու կազմակերպելու, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցություն ապահովելու կարողություն.
—որպես թիմի անդամ աշխատելու ունակություն` ժամանակային սահմանափակումների ու ծանրաբեռնվածության պայմաններում.
—համակարգչային ծրագրերի օգտագործման հմտություններ (MS Word, Excel, Internet) և Հայկական հաշվապահական 4.0 ծրագրերի իմացություն:
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել համապատասխան դիմում և իրենց ամփոփ կենսագրականը` unanyan@armrusgasprom.am մինչև ս.թ. հունիսի 20-ի աշխատանքային օրվա վերջը:
Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդի» Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր ժողովը և Տնօրենների խորհրդի հերթական նիստը
- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2011–2013 թթ. ներդրումային ծրագիրը արժանացավ ՀԾԿՀ-ի հավանությանը
- Տեղադրված է 557 057 անվտանգության սարք
- 2011 թ. առաջին հինգ ամիսներին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 3479-ով
- Ուսուցանվել է 267 մասնագետ