2011 թվականի առաջին ինն ամիսներին սպասարկվել է գազասպառող բաժանորդների 94,8%-ը

Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին փաստացի սպասարկել է 864 621 բաժանորդ՝ նախատեսված 911 687-ի դիմաց կամ սպասարկված բաժանորդների 94,8%-ը: Բաժանորդների մի մասի մոտ արդեն կատարվել է տարվա կտրվածքով նախատեսվող պլանային երկրորդ ստուգայցը:

34 183 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:


Տարեսկզբից այցերի ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 312 793 ակտ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am