Նախորդ տարվա համեմատ 2011 թ. ինն ամիսներին 5,4 %- ով ավելացել են բնական գազի իրացման ծավալները
2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 7,7%-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1063,8 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1006,8 մլն խ.մ, ինչը 5,4%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
Նախորդ տարվա համեմատ 3,9%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 353,4 մլն խ.մ: 6,6%- ով ավելացել է նաեւ էներգետիկայի ոլորտի գազի սպառման ծավալները՝ կազմելով 93,4 մլն խ.մ՝ նախորդ տարվա 87,5 մլն խ.մ-ի համեմատ: 12,8%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 260,4 մլն խ.մ: 18,9%-ով ավելացել է սպառումը նաեւ այլ սպառողների կողմից՝ կազմելով 125 մլն խ.մ: Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին 6,4%-ով նվազել է արդյունաբերության ոլորտի գազի սպառման ծավալները՝ կազմելով 175,1 մլն խ.մ՝ նախորդ տարվա 187 մլն խ.մ-ի համեմատ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն