Ինն ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7384-ով

2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 620 241 բաժանորդ:

Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7384-ով, այդ թվում 1064-ը՝ սեպտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է ինն ամիսների արդյունքներով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am