«Հրազդան-5»-ի էներգաբլոկը միացավ ՀՀ էներգահամակարգին
Հրազդան ջէկի 5-րդ էներգաբլոկը շինարարության և արդիականացման ծրագրի ավարտից հետո գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5-ի շինարարության տնօրինության» հիմնարկի տնօրեն Կարեն Սարգսյանի տեղեկացմամբ, հունվարի 18-ին ժամը 14:00-ից Հրազդան ջէկի 5-րդ էներգաբլոկը միացել է ՀՀ համակարգին: