2011 թվականը առանձնացավ «Հրազդան 5»-ի շինարարարության եվ արդիականացման ծրագրի ավարտով
Այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշել է, որ Ընկերության գործունեության և դինամիկ զարգացման առումով 2011 թվականը առանձնացավ «Հրազդան 5»-ի շինարարարության և արդիականացման ծրագրի ավարտով:
2011 թվականի դեկտեմբերի վերջին «Հրազդան-5»-ում իրականացվեց կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժ անընդհատ աշխատել են բեռնվածության տակ: Ներկայումս կայանը գտնվում է փորձարարական —արդյունաբերական շահագործման փուլում, իսկ հունվարի 15-ից կներգրավվի ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում: Գնահատելով անցած տարին, Վարդան Հարությունյանը դրական է գնահատել Ընկերության կողմից իրականացված ծրագրերը ու արձանագրած ցուցանիշները` ընդգծելով դրական տեղաշարժերը մասնավորապես ցանցի շահագործման, կորուստների նվազեցման, անվտանգության ապահովման ուղղություններով: Շեշտելով, որ 2012 թվականին ծրագրերը պետք է շարունակել ավելի բարձր արդյունավետությամբ, Վ. Հարությունյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն հատկացնել մատուցվող ծառայությունների որակին եւ կառավարման համակարգի բարելավման գործընթացներին: Միաժամանակ Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվել է ամփոփել և պատրաստել 2011թ. հաշվետվությունները, ինչպես նաև ներկայացնել 2012 թվականի համալիր ծրագրերն ու ֆինանսական կանխատեսումները: