2012 թ. առաջին եռամսյակում ավելացել են գազի ներկրման և իրացման ծավալները
ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2012 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 16,4%-ով՝ կազմելով 619.4 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 563.1 մլն խ.մ, ինչը 15,7 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Ընթացիկ տարվա առաջին եռամսակում նախորդ տարվա համեմատ ավելացել են բնական գազի սպառման ծավալները սպառողների կողմից: Բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են շուրջ 265.6 մլն խ.մ, ինչը 19,8%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Շուրջ 20%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 84.3 մլն խ.մ, 1,85%-ով ավելացել է սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով 91 մլն խ.մ: Ավելացել են գազի սպառման ծավալները 17,3%-ով էներգետիկայի եւ 13,6%-ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից ՝ կազմելով համապատասխանաբար 77.7 մլն խ.մ եւ 44.4 մլն խ.մ: