2012թ. տասնմեկ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10476-ով
2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 636 187 բնակիչ-բաժանորդ:
Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10476-ով, այդ թվում 1702-ը՝ նոյեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է տասնմեկ ամիսների արդյունքներով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն